18:58 30/03/2007 » Տնտեսություն
ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՆ
Այս տարվա հուլիսի 1-ից հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերը հաճախորդներին տրամադրում են գրավոր պայմանագրի հիման վրա: Այսօր միաձայն նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշման համաձայն, պայմանագիր կնքելիս բաժանորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Մինչև այս տարվա հուլիսի 1-ը իրացված հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերը պետք է վերակնքվեն մինչև 2007թ. նոյեմբերի 1-ը:
Ինչպես նշեց հանձնաժողովի ներկայացուցիչ Գ. Գևորգյանը, որոշումը պայմանավորված է Հայաստանի հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Բացի այդ, նման սկզբունք գործում է եվրոպական մի շարք երկրներում: Ֆունդամենտալ գիտությունների ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով սակայն, որոշումը չի կարող ապահովել ազգային անվտանգության պաշտպանությունը, քանի որ բաժանորդների անձնական տվյալները կփոխանցվեն Հայաստանին չպատկանող ընկերությանը: Ներկայումս Հայաստանում բջջային կապի ծառայություններ են մատուցում «ԱրմենՏել» և «ՎիվաՍել» ընկերությունները:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 13-ին կնքված փոխհամաձայնության հուշագրով հունական OTE-ն «Արմենտել ՀՁ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը ռուսական «Վիմպելկոմին» էր վաճառել 341 միլիոն 888 հազար եվրոյով: Բացի այդ, «Վիմպելկոմն» իր վրա էր վերցրել նաև ընկերության մոտ 40 մլն եվրո ընդհանուր պարտքը մարելու պարտավորությունը: Իսկ մարտի 22-ի կառավարության նիստում գործադիրը որոշել է «Վիմպելկոմին» վաճառել նաև իրեն պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսը: Գույքի վաճառքի գին է սահմանվել հուշագրով սահմանված գնորդի կողմից ձեռք բերված` ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի գնի 1/9 մասին համարժեք գումարը:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
14:01 20/03/2010 » Քաղաքական
Վ. Այվազյան. «Պետք է ուղղակի Թուրքիային բերենք բարիության դաշտ»
13:48 20/03/2010 » Քաղաքական
13:38 20/03/2010 » Քաղաքական
13:36 20/03/2010 » Հասարակություն
Դեռ հստակ չէ, Կաթողիկոսը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթաժողովին, թե՞ ոչ
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել
Օրացույց