19:21 04/04/2008 » Տնտեսություն

ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ. ADC-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ

ADC ընկերության մարկետինգի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ անց է կացվում օպտիկա-մանրաթելային կապուղիով լայնաշերտ ինտերնետի անվճար միացման ակցիա, որ կընթանա ապրիլի 5-ից մինչև մայիսի 5-ը: Ակցիան նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք կկնքեն պայմանագիր այդ ժամանակաշրջանում։ Ակցիան նախատեսում է միայն ինտերնետ կապի անվճար միացում։

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) տեղեկացնում է իր գործառույթների մասին.
Տվյալների լայնաշերտ հաղորդում (ցանցում տվյալների հաղորդման տեխնոլոգիա, որի դեպքում տվյալները փոխանցվում են մոդուլացված ռադիոհաճախականության ազդակների տեսքով)։

Լայնաշերտ հաղորդումը ապահովում է ոչ միայն տվյալների հաղորդման արագության բարձր մակարդակ, այլ նաև ինտերնետի անընդհատ միացում (միացնելու համար բաժանորդը չի զանգահարում պրովայդերին), ինչպես նաև ունենում է բարձր արագություններով տվյալների ներհոսքի և արտահոսքի միաժամանակյա հնարավորություն։ Լայնաշերտ միացման որակական ևս մեկ առավելություններից է կապի ընդհատման հազվադեպությունը և հեռախոսագծի չզբաղեցումը։

Լայնաշերտ ինտերնետ միացման համար գոյություն ունեն տվալների հաղորդման բազմաթիվ տեխնոլոգիաներ՝ օպտիկա-մանթաթելային միացում, կաբելային միացում, DSL, անլար կապ և այլն։

Օպտիկա-մանրաթելային կապ
Ինրետնետի լայնաշերտ հասանելիության ամենահզոր տեխնոլոգիաներից մեկն է օպտիկա-մանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկա-մանրաթելային մալուխը հասցվում է մինչև օգտվողը։

Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերի, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությունների գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկա-մանրաթելային մալուխը ունի հսկայական թողունակության հնարավորություն։
Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկա-մանրաթելային մալուխի թելիկ, որը կազմված է հատուկ կվարցային մանրաթելերից, որոնք առավել նման են սովորական ապակուն: Սովորական ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լույսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տեղեկատվության տեղափոխման հսկայական արագություններ:

Ի շնորհիվ մասշտաբայնության բարձր մակարդակի այս տեխնոլոգիան ստացել է մեծ տարածում զարգացած երկրներում։

Նշենք, որ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն հայ-նորվեգական համատեղ ընկերություն է որը հիմնադրվել է 2006 թվականին և այժմ հանդիսանում է հեռահաղորդակցական շուկայի առաջատար ընկերություններից մեկը։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց