19:45 08/10/2008 » Տնտեսություն

«ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ» ՆԱԽԱԳԻԾ՝ ADC ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՈՒՄ

Շարունակելով «Աշնանային անակնկալ» նախագիծը առաջատար լայնաշերտ ինտերնետ կապ տրամադրող «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) առաջարկում է իր հաստատագրված արագությամբ ինտերնետ ծառայություններ`ը կտրուկ իջեցված սակագներով։

Ընկերությունը իր բաժանորդներին սկսել է մատուցել «Ինտերնետ Էնթերփրայս (CIR)» ծառայությունն արդեն նոր և շատ մատչելի սակագներով։ Սակագների իջեցումը հասնում է մինչև 70 %։

Նշենք, որ սահմանված սակագների փոփոխությունը անմիջապես տարածվում է «Ինտերնետ Էնթերփրայս (CIR)» ծառայության պայմամնագիր կնքած բոլոր բաժանորդների վրա:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը գործում է նաև ADC «Լայնաշերտ Ինտերնետ» հասանելիության անվճար միացման ակցիան։

Հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) ստեղծած 21-րդ դարի հեռահաղորդակցության ցանցը ծածկում է Երևան քաղաքն ու իր արվարձաններն ամբողջությամբ և հասարակայնությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ ցանցային լուծումներ ու Ինտերնետ հասանելիության ծառայություններ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց