12:23 17/01/2009 » Տնտեսություն
ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 17-ից Սլովակիայում վերջնականապես դադարեցվել է ազգային արժույթի շրջանառությունը: Բոլոր գործարքներն իրականացվում են միայն եվրոյով: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` հղում կատարելով երկրի Կենտրոնական բանկի կատարած հայտարարության վրա:
Սլովակիան պաշտոնապես միացել է եվրոտարածքին հունվարի մեկից, սակայն դրանից հետո դեռ երկու շաբաթ վճարումների համար ընդունվում էր ինչպես եվրոն, այնպես էլ ազգային արժույթ հանդիսացող կռոնը:
Ինչպես հայտնում է Radio Slovakia International-ը, Կենտրոնական բանկը գանձել է 2007 թվականի վերջին տպագրված և շրջանառության մեջ առկա բոլոր թղթադրամների 72 տոկոսը: ԿԲ տվյալներով, հասարակության ձեռքին դեռ կա մոտ 43 միլիարդ կռոն (մոտ 1,4 միլիարդ եվրո):
Թղթադրամները կարելի է փոխել կոմերցիոն բանկերում մինչև ընթացիկ տարվա վերջը, մանրադրամները` մինչև հունիսի վերջը:
Նշենք, որ Սլովակիան դարձավ եվրոտարածքի 16-րդ երկիրը: Փոխարժեքը կազմեց 30,126 կռոն` մեկ եվրոյի դիմաց:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
14:01 20/03/2010 » Քաղաքական
Վ. Այվազյան. «Պետք է ուղղակի Թուրքիային բերենք բարիության դաշտ»
13:48 20/03/2010 » Քաղաքական
13:38 20/03/2010 » Քաղաքական
13:36 20/03/2010 » Հասարակություն
Դեռ հստակ չէ, Կաթողիկոսը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթաժողովին, թե՞ ոչ
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել
Օրացույց