18:23 09/11/2009 » Տնտեսություն
Երևանում ապրիլին կմեկնարկի «Կովկաս` շինարարություն և վերանորոգում EXPO 2010» ցուցահանդեսը
Ինչպես հայտնեցին «Logos EXPO Center» ցուցադրությունների կենտրոնից, ցուցադրությունը կզբաղեցնի ավելի քան 10000 քառակուսի մետր տարածք: «Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն Թուրքիայից, Վրաստանից ու Իրանից ամենախոշոր շինարարական բրենդերը:
Հենց այս իրադարձությունն էլ առիթ կհանդիսանա վերը նշված երկրների խոշոր շինարարական ընկերությունների ու Հայաստանի շինարարական ընկերությունների համագործակցության համար: Հայկական շինարարական ոլորտի ընկերությունների համար առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում տեղում հարաբերություններ հաստատել շինարարության ոլորտում խոշորագույն կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճին:
Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ ու «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումնը ժամանակակից շինարարության մեջ» և «Ինտերիերում ու էքստերիերում ժամանակաից դիզայներական մտքի ռացիոնալ օգտագործում» թեմաներով կլոր սեղաններ:
Ցուցահանդեսի նպատակն է նոր իրացման շուկաներ փնտրելը, Հայաստանի տնտեսությունում արտասահման ներդրումների գրավումը, երկրի տնտեսական պոտենցիալի ցուցադրումն ու նոր գործընկերների որոնումը:
Ցուցահանդեսին մասնակցում են ներդրումային, շինարարական ընկերությունների, նախագծերի, դիզայներական ընկերությունների շուկայում առաջատար դեր ունեցող ավելի քան 100 ընկերություններ:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Logos EXPO Center»-ը և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը: Այն անցկացվելու է էկոնոմիկայի նախարարության, Շինարարների միության, Դիզայներների միության և Ճարտարապետների միության աջակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:44 09/02/2010 » Քաղաքական
Քաղաքագետ. Ուղերձը նախ և առաջ ուղղված է միջազգային հանրությանը
18:20 09/02/2010 » Կրթություն
Ուսանողները ուշադրություն և ակտիվություն պետք դրսևորեն երեք ոլորտներում
18:16 09/02/2010 » Մշակույթ
18:06 09/02/2010 » Սպորտ
18:02 09/02/2010 » Քաղաքական
Ռ. Աղաև. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են գերտերություններին
Ադրբեջանում նաև «Եվրոնյուզ»-ին են գրաքննում
Ի. Ալիևն ու նրա քարոզիչները «Եվրոնյուզ»-ի անունն օգտագործում են երկրի ներսում նպաստավոր քարոզչություն անելու համար: Սա նշանակում է` Ալիևի ասածներն այլևս լուրջ չեն ընկալվում անգամ սեփական երկրում:
