16:33 09/02/2010 » Տնտեսություն
ՏՄՊՊՀ-ն գների սահմանման հարցում լիազորություն չունի
«Հանձնաժողովը սակագների սահմանման հարցում լիազորություններ չունի»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը` պարզաբանում տալով այն հարցին, թե արդյոք իրավասություն ունի ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել գազի սակագնի բարձրացման հիմնավորումը և գնահատական տա դրան:
Հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե մրցակցային կանոնները խախտվում են՝ խտրական վերաբերմունքի կիրառում, առևտրի լրացուցիչ պայմանի առաջարկում և այլն:
«Սակագնի հաշվարկման, ձևավորման, կիրառման հետ կապված լիազորություն չունենք»,-ասաց Ա. Ուդումյանը:
Հիշեցնենք, որ «Հայռուսագազարդ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագնի 40 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել: Նրան հետևել են խմելու ջրի մատակարարման ոլորտում գործող երեք ընկերություններ՝ առաջարկելով իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 65 տոկոսով:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:08 18/03/2010 » Հասարակություն
700 հազար դրամ տուգանք՝ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ
12:59 18/03/2010 » Հասարակություն
12:55 18/03/2010 » Սպորտ
12:32 18/03/2010 » Քաղաքական
12:20 18/03/2010 » Տնտեսություն
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ
Մի մեծ հուշատախտակ կպցնեինք կինո «Մոսկվայի» պատին, որին գրված կլիներ. «Այստեղ եկեղեցի կար, կուրացած և անխելք մարդիկ քանդեցին, Աստված ների նրանց արարքը»
