11:19 09/02/2010 » Տնտեսություն

2009թ.-ին ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում կազմել է 1,1%

Ըստ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի հրապարակած տարեկան զեկույցի, 2009թ.-ին ՏՏ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1,1%, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի` 1,4%, Գերմանիայի` 1,3% հետ:

Նկատենք, որ 2008թ.-ին ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է 1,2%: Ըստ զեկույցի վերջին 10 տարիների ընթացքում ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտն արձանագրել է լուրջ աճի տեմպեր` ապահովելով 27% տարեկան աճ: Վերջին տարիներին տեղական ՏՏ ոլորտն արձանագրել է արտասահմանյան ներդրողների խոշոր ներհոսք: Ոլորտի ընդհանուր թողարկած արտադրանքի շուրջ 55%-ն արտահանվում է ավելի քան 20 երկրներ` ԱՄՆ և ԱՊՀ, Եվրոպա: Այդ արտադրանքն առնչվում է հետևյալ ոլորտներին` ներկառուցված ծրագրային ապահովում և կիսդահաղորդիչների նախագծում, ծրագրային ապահովման պատվերներ և աութսորսինգ, ֆինանսական ծրագրեր, մուլտիմեդիա նախագծում, ինտերնետային ծրագրավորում, տեղեկատվական համակարգեր և համակարգերի ինտեգրում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց