Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Թուրքիա

20:04 31/07/2010 » Տնտեսություն

Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Թուրքիա

Իրանը վեսրսկսել է 10 օր առաջ գազատարի պայթյունի հետևանքով դադարեցված գազի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հայտնում է Իտառ Տասսը (ИТАР_ТАСС), հղում անելով իրանական Fars գործակալությանը:

«Մատակարարումն ամբողջ ծավալով վերսկսվել է այսօր առավոտյան այն բանից հետո, երբ թուրքական կողմը տեղեկացրել է վթարի հետևանքների վերացման ու մատակարարումն ընդունելու պատրաստակամության մասին»,-գործակալությանն հայտնել են Իրանի ազգային գազային կազմակերպությունից:

Հիշեցնենք, Իրանից Թուրքիա մատակարարվող գազը դադարեցվել էր հուլիսի 25-ին գազատարի թուրքական հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Թուրքական կողմը պայթյունը որակել էր որպես ահաբեկչական գործողություն և մեղադրել Քրդական աշխատավորական կուսակցությանը այն իրագործելու մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց