5 օրում տրամադրվել է 16.1 մլրդ դրամի և 43.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ

16:07 03/09/2010 » Տնտեսություն

5 օրում տրամադրվել է 16.1 մլրդ դրամի և 43.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77.746.139 ԱՄՆ դոլար` 363.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76.121.620 ԱՄՆ դոլար` 365.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24.000.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 851.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 366.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 43.5 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց