Կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը

14:30 03/09/2010 » Տնտեսություն

Կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը

Կառավարության անդամներն այսօրվա նիստում, ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել են մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ։

Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր այդ փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց