Hi Line ծառայությանը միանալու ակցիան կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը

15:42 03/09/2010 » Տնտեսություն

Hi Line ծառայությանը միանալու ակցիան կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ և Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Մեր ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանի 35 քաղաքում: Բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline ինտերնետին առանց որևէ ծախսի: Միասնական օպերատորի առաջարկն իր մեջ ներառում է նաև սոցիալական պատասխանատվության մասնիկ, քանի որ այն նպատակ ունի բարձրացնելու ինտերնետ թափանցելիության մակարդակը երկրում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:

Hi-Line” ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մատուցվող ծաայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի մարզերի 35 քաղաք:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց