Գործազրկության մակարդակը հասել է իր առավելագույն շեմին

15:11 03/09/2010 » Տնտեսություն

Գործազրկության մակարդակը հասել է իր առավելագույն շեմին

Համաշխարհային ճգնաժամը բերել է գործազրկության մեծ աճի: Այդ ցուցանիշը հասել է իր առավելագույն չափին` կազմելով 210 մլն մարդ: Նման արդյունք են հրապարակել են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` համատեղ կատարած հետազոտություններից հետո:

2007-ի ամռանը, երբ ճգնաժամը նոր էր սկսում, իրենց աշխատանքը կորցրեցին ավելի քան 30 մլն մարդ: Միջազգային կազմակերպությունների փորձագետները նշել են, որ այս խնդիրը շատ սուր է դրված ԱՄՆ տնտեսության առջև, երբ վերջին 3 տարվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 7.5 մլն-ով:

Արժույթի միջազգային հիմնադրամն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը որոշել են սեպտեմբերի 13-ին համատեղ կոնֆերանս անցկացնել, որի ժամանակ կվերլուծեն առկա իրավիճակը և աշխատանքի համաշխարհային շուկան ու կփորձեն խորհուրդներ տալ աշխատատեղերի ավելացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց