Ֆինանսական ոլորտի նոր բարեփոխումներ ԵՄ-ում

15:47 07/09/2010 » Տնտեսություն

Ֆինանսական ոլորտի նոր բարեփոխումներ ԵՄ-ում

Եվրահանձնաժողովը ֆինանսական բարեփոխումները սկսել է տարադրամային խորհրդի ուժեղացմամբ:

«Եվրոյի կայունացման համար անհրաժեշտ է տարադրամային խորհրդին ավելացնել նաև տնտեսական խորհուրդ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե մանուել Բարոզոն, ֆինանսական նոր բարեփոխումների կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ն:

Նկատենք, որ Եվրամիությունը ֆինանսական ոլորտի հետագա կարգավորման և զարգացման համար պատրաստվում է իրականացնել հերթական բարեփոխումներ:

Աղբյուրի փոխանցմամբ, Բարոզոն իր զեկույցում առաջարկել է նաև բարձրացնել բանկերի պատասխանատվությունը և կրճատել կառավարիչների հավելավճարները կարճ ժամանակով:

«Հիմնական նպատակը ֆինանսական ոլորտի հիմնային բարեփոխումն է մինչև 2011 թվական»,- ասել է նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց