Պուտին. «Նաբուկոն» հաջողության քիչ հնարավորություններ ունի

11:26 07/09/2010 » Տնտեսություն

Պուտին. «Նաբուկոն» հաջողության քիչ հնարավորություններ ունի

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է խոսել Կասպից ծովի հատակով անցկացվելիք «Նաբուկո» գազատարի վերաբերյալ, որն եվրոպական երկրներին ապահովելու է բնական գազի մատակարարմամբ, շրջանցելով Ռուսաստանը: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պուտինն իր դիտարկումներն արել է արեւմտյան եւ ռուսաստանցի քաղաքագետներին միավորող «Վալդայ» ակումբի հերթական հավաքի ժամանակ:

«Նաբուկոյի հիմնական խնդիրը երաշխավորված ծավալների բացակայությունն է, արտահանվող անհրաժեշտ մթերքի քանակի ու ծրագրի իրագործման աղբյուրների սակավությունը», - ասել է Պուտինը: Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի առաքի, Իրանում հանքատեղերը դեռեւս շահագործված չեն, Ադրբեջանի ծավալները քիչ են, բացի այդ էլ ադրբեջանցիները պայմանագիր են ստորագրել Ռուսաստանի հետ գազի առաքման վերաբերյալ», - հայտարարել է Պուտինը:

Նաբուկո ծրագրի իրագործման խոչընդոտների թվում Պուտինը նշել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ առկա տարածքային տարաձայնությունները Կասպից ծովի ջրային ռեսուրսների բաժանման հարցում:
«Գազատարի կառուցումը նման հանգամանքներում, իմ կարծիքով, դժվար իրագործելի է, մեղմ ասած, եթե ոչ անհնար», - նշել է ՌԴ վարչապետը:

Պուտինն, այնուամենայնիվ, հեգնանքով նշել է,   որ թեորապես ծարգիրը կարող է իրականանա, եթե «գտնվեն հետաքրքրված ընկերություններ, որոնք արտահանման առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, սկսեն միլիարդներ ներդնել»:
«Աստծո օգնությամբ թող լինի, ես ողբերգություն չեմ տեսնում այստեղ», - եզրափակել է Պուտինը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց