Սաֆարյան. Սակագնի բարձրացման պատճառով գազի սպառման ծավալները կրճատվել են

15:16 07/09/2010 » Տնտեսություն

Սաֆարյան. Սակագնի բարձրացման պատճառով գազի սպառման ծավալները կրճատվել են

Այս տարի գազի սպառումը նախորդ տարվա համեմատ նվազել է 11, 5%-ով: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, գազի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է գազի սակագնի թանկացմամբ: Իսկ այդ պայմաններում, Վ. Սաֆարյանի խոսքով, սպառման անկումը կանխատեսելի էր:

Նա հիշեցրեց, որ միությունը նախապես զգուշացրել էր, որ հարկավոր չէ երկրին վաճառված գազի 17 % թանկացման պարագայում ներքին սպառողի համար գազի գինը բարձրացնել 37 %-ով: «Եթե նախորդ տարի Հայաստանում սպառվել է 1,6 միլիարդ խորանարդ մետր գազ, ապա այս տարի այդ թիվը կկազմի 1,4-1,5 միլիարդ խորանարդ», - ասաց Վ. Սաֆարյանը:

Միության նախագահն անդրադառնալով ռուսական մամուլում վերջերս շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանին վաճառվող 1000 խ/մ գազի գինը ներկայի 180 դոլարից կարող է բարձրանալ մինչև 303 դոլարի, նշեց, որ գազի գնի նոր թանկացումը կարող է ծանր հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար:

Վերջում նա ավելացրեց, որ երկիր ներկրվող գազի 65%-ը սպառվում է բնակիչների կողմից, և այդ պարագայում էլ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում «գրեթե չի արվում»։ Դրա համար էլ, Վ. Սաֆարյանի հավաստմամբ, այդպիսի պայմաններում գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչությունը կհրաժարվի մեծ ծավալով գազի սպառումից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց