Հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ` հանուն Տաթևի

17:09 07/09/2010 » Տնտեսություն

Հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ` հանուն Տաթևի

Երեք օր առաջ Սիրահարների այգում մեկնարկել է «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը , որի նպատակն էր աջակցել «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի հետ համատեղ, որին աջակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախաձեռնությունը և «Դեպի Հայք» ՀԿ-ն:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ միջոցառման շրջանակներում ծառերից ամրացվել էր տասնհինգ պաստառ` Տաթևի վանական համալիրի գծանկարով: Գունավոր մարկերներ էին տրամադրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին իրենց բարեմաղթանքը թողնել համալիրին և տարածաշրջանին: Մոտ երկու ժամ տևած միջոառման ընթացքում ավելի քան հարյուր տարբեր տարիքի անցորդներ, ինչպես նաև «Արի տուն» նախաձեռնության և «Դեպի Հայք» ՀԿ-ի կամավորները ծանոթացել են միջոցառման նպատակին և պաստառների վրա թողեցին իրենց բարեմաղթանքները:

Նախաձեռնության նպատակն էր համատեղել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության ներուժը` հանուն Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և Տաթևի տարածաշրջանի կայուն զարգացմանը` միևնույն ժամանակ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռելով «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավի վրա: Հաջորդ համանման նախաձեռնությունը տեղի կունենա Գյումրիում` սեպտեմբերի 15-ին»
 

Աշխարհի հայերին և արտասահմանցիներին «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներգրավելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդումն ունենալ ծրագրում, կարող են www.tatev.am կայքից առցանց գնել «Տաթևի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս: Հավաքագրված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող ծրագրին:

Նվիրատվությունն իրականացնելիս հարկ է հիշել, որ 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաև հնարավորություն ընձեռել հաղթել 5.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Այսպիսով, երկու հաղթողներ կստանան բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավերք երկու անձի համար և հնարավորություն մասնակցելու 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Նրանք բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը Որոտան գետի կիրճի վրայով երթևեկել Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց