16:29 07/09/2010 » Տնտեսություն

Տարեվերջին ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ է սպասվում

Տարեվերջին, ինչպես ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, միտում կա, որ տարեվերջին ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ կլինի, չնայած նրան, որ այս տարվա տնտեսական ցուցանիշները դեռևս չեն հավասարվում նախաճգնաժամային 2008թ. ցուցանիշներին:

Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունում կարող են նոր դրական միտումներ դրսևորվել, եթե կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի արդյունաբերությանը, Հայաստանից դուրս գտնվող հայկական դիվանագիտական առաքելություններին կից բացի նաև առևտրային բաժիններ, խթանի հայկական ապրանքների արտահանմանը: Վ. Սաֆարյանը նկատեց, որ լավ տնտեսություն ունենալու համար պետք է արտահանման և ներմուծման ծավալները հավասարակշռված լինեն, ոչ թե՝ ներմուծում-արտահանում հարաբերութունը լինի 1-ը 4-ի:

Նա նաև նկատեց, որ գնաճը կարող է մեղմել արտահանման ընդլայնումն ու արդյունաբերական արտադրանքի ավելացումը: Իսկ նորմալ արտահանում ապահովելու դեպքում, ինչպես նա նշեց, կլուծվի նաև գործազրկության հարցն ու կզսպվի գնաճը:
«Ներմուծումից կախվածության պատճառով է, որ միջազգային շուկայում տեղի ունեցող գնային տատանումները հաճախակի հանգեցնում են թանկացումների»,-ասաց նա:

Վերջում, Վ. Սաֆարյանը նկատեց, որ եթե դրսում ցորենի գինը բարձրացնում է, բնական է, որ ներմուծողները թանկացնում են, բայց «հաճախ» Հայաստանում իրավիճակն այլ է լինում, երբ դեռ դրսում` ներմուծվող ցորենի գները չբարձրացած՝ ցորենի գինը բարձր է լինում երկրի ներսում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց