13:09 09/09/2010 » Տնտեսություն

Ամերիաբանկի «Կառուցվածքային» ավանդի եկամտաբերությունը հասնում է մինչև տարեկան 40%-ի

Ամերիաբանկի կողմից առաջարկվող «Կառուցվածքային» ավանդը ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում ապահովել է աննախադեպ եկամտաբերություն, ինչն արտառոց է բանկային ավանդի համար: Այս մասին հայտնեցին ընկերությունից:

Ինչպես վկայում են նավթի, ոսկու գների և Դոու Ջոնսի ինդեքսի փոփոխությունները, «Կառուցվածքային» ավանդը մեկնարկի օրվանից ներդնելու դեպքում կարող էր առ այսօր ապահովել շուրջ 15% տարեկան եկամտաբերություն ոսկու աճի ավանդի դեպքում, շուրջ 40% տարեկան եկամտաբերություն նավթի նվազման ավանդի դեպքում և մոտ 15% տարեկան եկամտաբերություն Դոու Ջոնսի ինդեքսի նվազման ավանդի դեպքում:

«Կառուցվածքային» ավանդն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ 2 մասից բաղկացած եկամուտ, որի առաջին մասը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ եկամտի երկրորդ մասը ձևավորվում է միջազգային շուկաներում` նշված ակտիվների գն»ñի փոփոխությունից:

Ներկայացված եկամտի առաջին մասը Բանկը վճարում է անկախ շուկայի իրավիճակի փոփոխությունից` ըստ պայմանագրում ամրագրված պարտավորության` հիմք ընդունելով պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքը, իսկ երկրորդ մասի համար բանկը պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ եկամուտը ձևավորվում է միջազգային ֆինանսական շուկաներում` ակտիվների գնային փոփոխությունից:
Ինչպես վկայում են վերոհիշյալ տվյալները, ներկայացված ակտիվների գների փոփոխությունից ստացվող եկամտաբերության ցուցանիշները խիստ տպավորիչ են,իսկ թե ինչպիսին կլինեն այդ ցուցանիշները տարեկան արդյունքներով, հայտնի կդառնա ժամանակաշրջանի վերջում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց