Վերաբաշխում բյուջեում` ավելացված թոշակները վճարելու համար

15:25 09/09/2010 » Տնտեսություն

Վերաբաշխում բյուջեում` ավելացված թոշակները վճարելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերաբաշխում կատարել այս տարվա պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582.8 հազար դրամ, հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով` 751,271.5 հազար դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ, նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021.9 հազար դրամ, կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 2,640,027.3 հազար դրամ։
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է այս տարվա մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ։


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց