19:06 09/09/2010 » Աշխարհում

Ճապոնիան ցանկանում է գնել Չինաստանի պետական արժեթղթերը

Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել Չինաստանի հետ պետական արժեթղթերի ձեռքբերման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ.ռու» պարբերականը:

«Օրինաչափ չէ այն, որ Չինաստանն առանց խոչընդոտների կարող է գնել մեր երկրին պատկանող պետական արժեթղթեր, այն դեպքում, երբ Ճապոնիային արգելված է ձեռք բերել Չինաստանի արժեթղթեր»,-ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Յոշահիրո Նոդան:

Նախարարաը նաև կոչ է արել կառավարող կուսակցությանը աշխատել այս ուղղությամբ և հավելել.

«Երկու երկրների կառավարությունները կարճ ժամանակահատվածում պետք է լուծեն այս խնդիրը: Պահանջվում է անմիջապես Պեկինի հետ պայմանագիր կնքել չինական պետական բաժնետոմսեր ձեռք բերելու կապակցությամբ, քանզի այդ քայլերը կարող են նաև կայունացնել ազգային արժույթը»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց