«Ինտերնետ Հիմա» մոդեմ աղջիկների և տղաների համար. Առաջարկ Orange-ից

14:11 09/09/2010 » Տնտեսություն

«Ինտերնետ Հիմա» մոդեմ աղջիկների և տղաների համար. Առաջարկ Orange-ից

Նոր ուսումնական տարին սկսվելուն պես, երիտասարդության շրջանում աճել է Ինտերնետ Հիմա մոդեմների հանդեպ հետաքրքրությունը: Այդ մասին տեղեկացնում է «Օրանժ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունը:

Այդ կապակցությամբ «Օրանժ Արմենիա»-ն այսօրվանից առաջարկում է հատուկ երիտասարդների համար նախատեսված նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմներ:

«Ավելին, անակնկալն ավելի ամբողջական դարձնելու համար Orange-ը նորաոճ մոդեմների հետ միասին պատրաստել է նաև նվերներ. մինչև հոկտեմբերի 31-ը այս մոդեմներից որևէ մեկը 1 տարի բաժանորդագրությամբ ձեռք բերելու դեպքում «Ինտերնետ Հիմա»-ի բաժանորդները կստանան ուսանողական և աշակերտական նվերներ իրենց ընտրած սակագնային պլանին համապատասխան` պայուսակ, ուսապարկ կամ դրամապանակ», -նշում են Օրանժ Արմենիա-ից:

Ինչպես դասական Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմները, 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմը նույնպես կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Նշվում է նաև, որ Orange-ի երիտասարդական մոդեմներն արտադրված են երկու տարբեր ձևավորմամբ` աղջիկների և տղաների համար: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց