Քննարկում` լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորությունները

18:18 09/09/2010 » Տնտեսություն

Քննարկում` լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։

Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Բուլղարիայի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջև։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին։

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց