Վայքում կստեղծվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր

15:27 09/09/2010 » Տնտեսություն

Վայքում կստեղծվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այն տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը և ժողովրդական արհեստների զարգացմանը։

Բացի այդ, ծրագիրը տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման միջոցով խթանելու է տարածքային համաչափ զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Այս նպատակով ընդունվել է ևս մեկ որոշում, որով կանոնակարգվելու է իբրև գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացվող այդ տարածքի շրջակա լանդշաֆտի պահպանումը, ռեկրեացիոն գոտու կազմակերպումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա համանման արդեն երկրորդ նախագիծն է, որի իրականացման համար գործի են դրվում պետության և մասնավորի հնարավորությունները։ Այդ համագործակցությունից լավ արդյունք է ակնկալվում։

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց