Արտեմ Ասատրյանը վստահ է՝ հաջորդ տարվանից կբացառվեն կրկնակի կենսաթոշակների վճարումները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2012 թ.-ից ներդնելու է նոր համակարգ, որով բացառվելու են կրկնակի կենսաթոշակների վճարումների, չարաշահումների և այլ տեսակի բացթողումների հնարավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի նախագահ Արտեմ Ասատրյանը՝ կենսաթոշակային առաջին տարեկան համաժողովի ժամանակ:
«Մենք ձևավորել ենք այնպիսի համակարգ, որը շատ ավելի լավ և արդյունավետ ծառայություններ է մատուցելու մեր քաղաքացիներին»,- ասաց Ա. Ասատրյանը՝ հավելելով, որ նոր կենսաթոշակային համակարգով բոլոր խնդիրներին լուծումներ են տրվելու: Նա միաժամանակ նշեց, որ չնայած հարյուր տոկոսանոց ոչ բան չկա, սակայն հասնելու են 100 տոկոսի մոտ հասցեականության:
Ինչ վերաբերում է` «մեռյալ հոգիների» վերաբերյալ գործերին, ապա փոխնախարարը նշեց. «Դա մեր իրավասություններից դուրս է, իրավապահ մարմինների գործառույթներին է առնչվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում