Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է  14.8 մլն.դրամի չափով  շրջակա միջավայրին հասցված վնաս

17:25 06/02/2012 » Տնտեսություն

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է 14.8 մլն.դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հունվարի 30-ից փետրավի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 760 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 14.8 մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացրին ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնից,  Սյունիքի տեսչական բաժնի կողմից արձանագրված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60 հազ. Դրամի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տեսչական բաժնի կողմից <ԴԳՄՔ> ՓԲԸ –ի պոչամբարի վթարի հետևանքով հողերի աղտոտման համար հաշվարկվել է 14.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ սկսված վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ նույնպես կայացվել է 100 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բացի այդ՝ անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 150 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 24.3 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց