ՀՀ բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

15:32 06/02/2012 » Տնտեսություն

ՀՀ բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:

Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը մոտ 790 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (149-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ) համապատասխանաբար 567,9 մլն. և 434.4 մլն. ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն. դրամ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց