Փորձագետներ. Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել

17:27 08/02/2012 » Տարածաշրջան

Փորձագետներ. Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել

Ամեն տարի 1,8 մլրդ դոլար ծախսելու միջոցով մանաթի ուժը պահող Ադրբեջանի կառավարությանը առաջիկա երկու տարիներին լուրջ քննություն է սպասվում: Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի (120 դոլար) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի: Այս մասին «tia.az»-ին հավաստիացրել են մի քանի առաջատար փորձագետներ:

Նրանց կարծիքով` վարչական ճանապարհով մանաթի ներկայիս գնողունակությունը պահելը երկար չի կարող շարունակվել: Նրանք հայտնում են, որ Ադրբեջանի ազգային փոխարժեքը հնարավոր չէ պահպանել տնտեսության միակողմանի զարգացմամբ: Սակայն փորձագետներն ավելի շատ գտնում են, որ մանաթը կսպանեն Ադրբեջան մտնող մեծ չափի արտարժույթները:

«Ներկայումս Ադրբեջան մտնող «կեղտոտ փողերի» ծավալը շատ մեծ է: Մեծ է նաև կաշառքի և կոռուպցիայի ճանապարհով ձեռք բերված փողերի ծավալը: Ներքին շուկայում այդքան փողի շրջանառությունը ի վերջո բերելու է մանաթի արժեքի արագ անկմանը»,- հայտնում են փորձագետները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց