«Սաուրը» մտադիր է դեռ Հայաստանում մնալ

17:47 08/02/2012 » Տնտեսություն

«Սաուրը» մտադիր է դեռ Հայաստանում մնալ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մ. Ֆուրեն ընկերության անունից Հայաստանում գործունեությունը երկարատև ժամկետով շարունակելու և ընդլայնելու ցանկություն հայտնեց:

Փոխվարչապետը նշել է, որ համակարգում գործունեություն են ծավալում երեք օպերատորներ, և հայկական կողմը, կարևորելով ձևավորված փորձը, նախապատվություն է տալիս պայմանագրային կառավարմանը:

Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները` հաշվի առնելով նաև գործընթացում ներգրավված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքները և պահպանելով սահմանված ընթացակարգերը:
 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց