Տավուշի մարզի մի շարք համայնքներում հիմնանորոգվելու են ջրամատակարարման համակարգերը

19:58 16/06/2012 » Տնտեսություն

Տավուշի մարզի մի շարք համայնքներում հիմնանորոգվելու են ջրամատակարարման համակարգերը

Այս տարվա ընթացքում սկսվում է նախագծանախահաշվային աշխատանքների կազմումը Դիլիջան քաղաքում կոյուղու և Շամախյան թաղամասի ջրամատակարարման համակարգերի, Իջևանում` քաղաքի ներքին ցանցի, Ազատամուտում` կապտաժների, ջրամբարների, քլորկայանի և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար: Իսկ 2013-ին մեկնարկելու են դրանց շինարարական աշխատանքները: Այս մասին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են հարցեր մարզի համայնքների խմելու ջրի մատակարարման բարելավման վերաբերյալ, տեղեկացրել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Խորհրդակցությունը վարել է մարզպետ Արմեն Ղուլարյանը, մասնակցել են «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատանքային խումբը` գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում են մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարզպետ Արմեն Ղուլարյանը բարձրացրել է նաև Բերդ և Նոյեմբերյան քաղաքների ջրամատակարարման բարելավման հարցը: Ըստ Պատրիկ Լորենի, 2012 թվականին նախատեսվում է նաև իրականացնել այդ համայնքների ջրի ներքին ցանցերի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվյին աշխատանքները, 2013 թվականի կեսերից կսկսվի նաև դրանց հիմնանորոգումը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց