Orange-ում 30 դրամ/րոպե սակագին Եվրոպայի ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու համար

12:50 25/06/2012 » Տնտեսություն

Orange-ում 30 դրամ/րոպե սակագին Եվրոպայի ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու համար

Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն:

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա:

« Լինելով եվրոպական օպերատոր, մեծ ուրախությամբ ցանկանում ենք այս ամառվա ընթացքում մեր բաժանորդներին հիրավի աննախադեպ հնարավորություն ընձեռել Եվրոպայի մի շարք երկրներ զանգահարել այնպիսի սակագնով, որը միանգամայն համեմատելի է Հայաստանում ցանցից դուրս զանգերի համար գործող սակագների հետ», - ասել է Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց