Բենզինի գինը նվազել է 1.9%-ով

20:36 30/06/2012 » Տնտեսություն

Բենզինի գինը նվազել է 1.9%-ով

2012թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, ինչը կոշկեղենի` 0.2%, վառելիքի`0.2%, այգեգործական ապրանքների`0.2%, գորգեղենի` 0.2%, անձնապիտո ապրանքների`0.2%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.3%, խոհանոցային սպասքի` 0.4%, կահույքի` 0.5%, տեքստիլեղենի` 0.6%, հագուստի և գործվածքի` 0.7%, լվացող միջոցների`0.8%, շինանյութերի` 1.4%, ոսկերչական ապրանքների` 3.4% գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է մշակույթի, գեղահարդարման ապրանքների և դեղամիջոցների`0.5-0.1% գնանկում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9% և 0.5% գնանկում: 2012թ.հունիսին 2011թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 6.4% և 4.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 10.9% և 4.4%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.7% գնաճ, իսկ 4-ում` 0.4-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1%-ով: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց