Հունիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում

19:45 30/06/2012 » Տնտեսություն

Հունիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում

2012թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.1% և 0.4% հավելաճ: |

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. հունիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.8%, ծառայությունների սակագներինը՝ 101.4%:

2012թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7%:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5-0.2% նվազում: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց