Արձանագրվել է պարենային ապրանքների 2.8%-ի գնանկում

20:00 30/06/2012 » Տնտեսություն

Արձանագրվել է պարենային ապրանքների 2.8%-ի գնանկում

2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների 26.7%-ով նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 26.7-0.1% գնանկում, իսկ 7-ում` 0.3-2.2% գնաճ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 21.4%, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 26.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ լոբու` 72.9%, կանաչ պղպեղի` 53.7%, վարունգի`50.7%, լոլիկի`43.9%, բողկի` 27.3% գնանկումով: 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սմբուկի` 25.6%, խառը կանաչեղենի`22.1%, կաղամբի` 19.3%, կարտոֆիլի`14.9%, սունկի`9.0%, կանաչ սոխի` 6.2%, գլուխ սոխի`1.0% գնանկում: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է սխտորի`15.2%, ճակնդեղի`40.7%, գազարի`79.2% գնաճ:

Հանրապետության դիտարկված քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 30.0-12.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Մրգի ապրանքախմբում այս տարվա հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 26.8% գնանկում, իսկ 2012թ. մայիսի համեմատ`6.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 5.3-23.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 2.8% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 5.3%-ով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց