Հացամթերքի գներն աճել են 0.1-2.8%-ով, շաքարավազինը`0.3%-ով, մսամթերքինը` 8.1%-ով

20:05 30/06/2012 » Տնտեսություն

Հացամթերքի գներն աճել են 0.1-2.8%-ով, շաքարավազինը`0.3%-ով, մսամթերքինը` 8.1%-ով

Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.1%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`1.0% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խտացրած կաթի`4.1%, «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների` համապատասխանաբար 2.6%, 2.1%, յոգուրտի 1.0% գնանկումով: 2012թ. հունիսին մայիսի համեմատ թարմ կաթի և մածունի գները նվազել են 0.7%-ով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի գները նվազել են 6.0-0.2%-ով (մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 0.7%-ով), իսկ մեկում գրանցվել է 3.1% գնաճ:

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 3.6% գնաճ, իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է թարմ «Իշխան» ձկնատեսակի 1.5% գնանկումով:
Սուրճի, թեյի, կակաոյի, այլ մթերքի ապրանքախմբերում 2012թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Ըստ ԱՎԾ-ի` կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է այլ յուղերի (հալած յուղ) 2.3%, կարագի 2.7%, մարգարինի 3.7% գնաճով:

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 0.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բրնձի` 1.0%, ոլոռի` 1.1%, սիսեռի` 2.0%, բարձր տեսակի ալյուրի` 2.3%, լոբու` 3.8% գնաճով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ հացամթերքի գներն աճել են 0.1-2.8%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ
2012թ. մայիսի համեմատ`0.5% գնաճ: 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 1.2%, խոզի մսի`1.5%, ապխտած բարձր տեսակի երշիկի`1.7%, եփած երշիկի 1.9%, բաստուրմայի`2.4%, հավի բդի 4.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-2.0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.2%-ով:

2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.3% գնաճ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ոչ ոգելից խմիչքների ապրանքախմբում գրանցվել է 4.6%, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 2.2% գնաճ:

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ձվի հանրապետական միջին գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6% գնանկում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց