ԱԶԲ-Ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանի համար կարևոր ծրագրերի իրականացմանը

19:14 17/07/2012 » Տնտեսություն

ԱԶԲ-Ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանի համար կարևոր ծրագրերի իրականացմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` փոխնախագահ Քսիաոու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փոխվարչապետը իր խոսքում նշել է, որ 2005թ-ին` ԱԶԲ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` այս կարճ ժամանակահատվածում, բանկը հասցրել է դառնալ Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկը: Բանկի հետ Հայաստանը համագործակցում է մեր երկրի զարգացման համար էական նշանակություն ունեցող ոլորտներում:

Կարևորելով բանկի հետ իրականացվող ծրագրերը Ա.Գևորգյանը մասնավորապես անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման խոշոր ծրագրին, ինչպես նաև ջրամատակարարման և քաղաքային կայուն զարգացման ծրագրերին:

Փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնել հյուրին արդյունավետ համագործակցության համար ու հատկապես ընդգծել բանկի կառուցողական և բաց դիրքորոշումը ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի քննարկման ժամանակ:

Իր հերթին ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոու Ժաոն վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը հստակ պատկերացում և կարողություններ ունի` իրականացնելու երկրի զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր և հայտնել ԱԶԲ-ի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանը և նոր ծրագրերի քննարկմանը: Մասնավորապես մատնանշվել է արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում առկա ներուժի մասին, ինչպես նաև ԱԶԲ փոխնախագահը կարևորել է Հայաստանում ընթացող հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը, ինչն առավել նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման կհանգեցնի:

Հանդիպմանը քննարկվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց