«Տուրիզմի զարգացմանը խոչընդոտում են տեղափոխման մեծ ծախսերը և հյուրանոցների բարձր գները»

14:03 23/07/2012 » Տնտեսություն

«Տուրիզմի զարգացմանը խոչընդոտում են տեղափոխման մեծ ծախսերը և հյուրանոցների բարձր գները»

«Հայաստանը ներկայացնելու բեռն այսօր ընկած է միայն տուրիստական ընկերությունների վրա, ինչը կատարվում է մեկ-երկու էջանոց բրոշյուրների միջոցով, սակայն այս գործում պետք է մեծ լինի պետության, համապատասխան պետական կառույցների դերը», - այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում տուրիզմի զարգացմանը` կարծիք հայտնեց տուրիստական ընկերություններից մեկի տնօրեն Առլեն Դավուդյանը` կոչ անելով պետությանը` աջակցություն ցուցաբերել տուրիստական ընկերություններին:

Ըստ բանախոսի, ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտում են նաև տրանսպորտային տեղափոխման մեծ ծախսերը, ավիափոխադրումների ոլորտում գործող «Արմավիա»  ընկերության մենաշնորհը, ինչպես նաև` թանկ հյուրանոցները:

«Ջերմուկում  մեկ անձի համար մեկշաբաթյա հանգիստը արժե 510 դոլար, Սևանում` մոտ 400 դոլար: 60 հազարով  նույն հանգիստը կարելի է անցկացնել նաև Վրաստանում», - նշեց նա:  Ըստ բանախոսի, այսօր կարելի է խոսել որակյալ հյուրանոցային սպասարկման մասին, սակայն  գներն արդարացված չեն:

«Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան հասցնել եվրոստանդարտներին, պետք է մեր բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններն ու գիտակցությունը նույնպես հասցնենք այդ ստանդարտներին: Իսկ քանի որ դա այդպես չէ, հայաստանցիների գերակշիռ մասի համար միակ միջոցն իրենց տանը հանգստանալն է»,- եզրափակեց տուրիստական ընկերության տնօրենը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց