- 13:45 | Հայաստան Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները
Այստեղ են նաև լրագրողներ ու հերթապահություն իրականացնող ոստիկաններ:
Աղբյուր` Panorama.am - 13:32 | Աշխարհում ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսական ծախսերը
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է ծրագիրը:
Աղբյուր` Itar-tass.com - 13:25 | Աշխարհում HRW. Բանտերում սիրիացիները խոշտանգումների են ենթարկվում
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները ապացույցներ ունեն:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:13 | Աշխարհում Արևի վրա բռնկումների հետևանքով մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնել է ամերիկյան NOAA տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:
Աղբյուր` Ria.ru - 13:05 | Հայաստան «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ են անում հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը
Աղբյուր` Panorama.am
- 12:55 | Աշխարհում ԱՄՆ-ը հերքել է Սիրիա ռուսական նոր հրթիռներ մատակարարելու մասին տվյալները
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղարը:
Աղբյուր` Lenta.ru - 12:48 | Աշխարհում Թաիլանդ. Հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
5 մարդ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 12:40 | Հայաստան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիայանը:
- 12:33 | Աշխարհում ԿԺԴՀ-ն 3 հրթիռ է փորձարկել
2-ը բաց են թողնվել առավոտյան, վերջինը` կեսօրին. հրթիռների տեսակը հայտնի չէ:
Աղբյուր` Newsru.com - 12:25 | Աշխարհում ԱՄՆ-ում կքննարկվի մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը
Համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:16 | Հայաստան Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատներն ասացին, որ դեպի Երևանի ճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել շարունակել, բայց նրանց հաջողվել է դուրս գալ «նրանց ձեռքից» և այժմ Սևանի ճանապարհին են:
Աղբյուր` Panorama.am - 12:08 | Աշխարհում Բուենոս Այրեսի օդանավակայանում մոտ 20 չվերթ է հետաձգվել
Պատճառը LAN Airlines և Intercargo ընկերությունների միջև ծագած վեճն է:
Աղբյուր` Ria.ru - 12:00 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է 76-ի
Նախօրեին տեղի ունեցած պայթյունները ամենաարյունահեղն դարձան վերջին 8 ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:50 | Աշխարհում Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ:
Աղբյուր` Itar-tass.com - 11:43 | Հայաստան Բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար ՝ Վայոց ձորում
Այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ. այն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։
Աղբյուր` Heh.am - 11:36 | Աշխարհում Խոշոր վթար Ադրբեջանում. 4 զինծառայող մահացել է, 7-ը վիրավորվել
Այս մասին հաղորդել է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 11:30 | Աշխարհում ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք
Ջոն Քերին կայցելի նաև Իսրայել, Օման, Հորդանան:
Աղբյուր` Vesti.ru - 11:18 | Աշխարհում «Հարի Փոթերի» առաջին հրատարակչությունը աճուրդի կհանվի
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1997թ-ին. աճուրդը տեղի կունենա մայիսի 21-ին:
Աղբյուր` Gazeta.ru - 11:07 | Աշխարհում Չինաստանում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 55-ի
15 բնակիչ անհայտ կորած են համարվում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:00 | Հայաստան «Եվրատեսիլ-2013». Եզրափակիչն` այսօր. «Դորիանսը» բեմ դուրս կգա 12-րդը
Ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ:
Աղբյուր` Panorama.am - 10:53 | Աշխարհում ԱՄՆ-ում երկու գնացք իրար են բախվել. տասնյակ մարդիկ վիրավոր են
Տուժածների թիվը հասնում է 60-ի:
Աղբյուր` Itar-tass.com - 10:45 | Աշխարհում Հարկային խախտումներ ԱՄՆ-ում. Կոնգրեսը զայրացած է
Հարկային ծառայության ղեկավարը ազատվել է աշխատանքից:
Աղբյուր` Vesti.ru - 10:38 | Աշխարհում Հարավային Կորեայում երկրաշարժ է գրանցվել
Ցնցման ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ:
Աղբյուր` Ria.ru - 10:32 | Աշխարհում Կահիրեում հակակառավարական ցույցեր են
Բախումների հետևանքով 1 մարդ է զոհվել. կան տասնյակ վիրավորներ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:25 | Հայաստան ՊՆ. Ժամկետային զինծառայողը հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները` Panorama.am - 10:20 | Աշխարհում Այսօր թանգարանների միջազգային օրն է
Օրը նշվում է 1977թ-ից սկսած:
Աղբյուր` Calend.ru - 10:15 | Աշխարհում Աֆղանստանում կքննարկվի կանանց բռնություններից պաշտպանելու մասին օրենքը
Օրինագծում արգելվում է կնության տալ անչափահաս աղջիկներին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Իրաքում ավելացել է ահաբեկչությունների զոհերի թիվը
Ոստիկանության տվյալներով, առնվազն 63 մարդ է զոհվել:
Աղբյուր` BBC Russian - 10:05 | Տարածաշրջան Արցախի նախագահն ու ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր
Հայտնել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:18 | Աշխարհում Կրկնակի ահաբեկչություն Իրաքում. 43 զոհ, ավելի քան 40 վիրավոր
Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 21:08 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունների զոհ է դարձել 7 մարդ
Կա 50-ից ավելի վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 21:00 | Հայաստան «Եթե տանուլ տանք Փակ շուկան, ամեն ինչ կկորցնենք»
Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» շարժման հրավիրած հանրահավաքում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:50 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում տղամարդը ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի
Մանրամասները՝ BBC Russian
- 20:42 | Աշխարհում Եգիպտոսի ոստիկանները փակել են Գազայի հետ սահմանը
Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում Սինայի թերակղզում երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին առևանգելու դեմ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 20:35 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Վաղը Օլանդը կստորագրի միասեռ ամուսնությունների մասին օրենքը
Համասեռամոլ ամուսինները կարող են նաև երեխաներ որդեգրել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:28 | Աշխարհում Փարիզը դեմ է Իրանի մասնակցությանը՝ Սիրիաի հարցով միջազգային կոնֆերանսին
Հազորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 20:15 | Աշխարհում Ֆրանսիան ԱՄՆ-ից երկու անօդաչու սարք է գնել
Հետագայում դրանք կօգտագործվեն Մալիում ռազմական գործողությունների ժամանակ:
Աղբյուր` Vzglyad.ru - 20:07 | Հայաստան Տալինում կայանալիք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ԼՂ հակամարտությունը
Panorama.am-ին այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:00 | Տարածաշրջան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել
Կա 4 վիրավոր:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:43 | Աշխարհում Հոգեկան խանգարումները բերում են ինսուլտի հավանականության
12-ամյա հետազոտություններին մասնակցել են 47-52 տարեկան 10547 կանայք:
Աղբյուր՝ The Herald Scotland - 19:35 | Աշխարհում ԵՄ-ը 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Հունասատնին
Աղբյուր՝ Gazeta.ru
- 19:27 | Հայաստան Յուրա Մովսիսյան. «Հնարավոր է՝ խաղամ «Կրասնոդարի» դեմ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել, գրեթե ապաքինվել է:
Աղբյուր` Panorama.am - 19:20 | Աշխարհում Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելան մահացել է բանտում
Նա դատապարտված էր ցմահ բանտարկության:
Աղբյուր` Vesti.ru - 19:10 | Աշխարհում Սիրիացի հաքերները կոտրել են The Financial Times թերթի կայքը
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր` Lenta.ru - 19:02 | Աշխարհում Երկրաշարժ Կանադայում
Ցնցման ուժգնությունը կազմել է 5,0 մագնիտուդ:
Աղբյուր` Ria.ru - 18:55 | Աշխարհում Ջորջ Մայքլը ավտովթարի է ենթարկվել
49-ամյա բրիտանացի երաժիշտը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Հայաստան Վաղը ողջ հանրապետությունում կդիտվի տեղումների դադար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց ընդամենը 1 օրով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:50 | Աշխարհում Զուգընկերոջ դավաճանության մասին երազները իրական հիմքեր ունեն
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:38 | Հայաստան Իսպանական 8 ակումբներ զրկվել են եվրագավաթային արտոնագրից
Պատճառը ֆինանսական «Արդար խաղի» կանոնները չպահպանելն էր:
Աղբյուր` Panorama.am - 17:30 | Աշխարհում Լուսնի վրա ընկել և պայթել է խոշոր տիեզերական մարմին
Տեսանյութը` Itar-tass.com
- 17:20 | Հայաստան Կոշ և Ավան գյուղերի միջև ընկած ճանապարհային հատվածում անցկացվելու է Հայաստանի 2013 թ. Լեռնային առաջնության առաջին փուլը
Այն տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 10 :00-ից 18 :00-ն:
- 17:14 | Հայաստան Այսօր` բորսայում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով. փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:07 | Աշխարհում Yahoo!-ն կարող է գնել Tumblr-ը
Գործարքի գինը 1 մլրդ դոլար է:
Աղբյուր` Interfax.ru - 17:00 | Հայաստան ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Վանաձորի քաղաքապետը հրապարակային ներողություն կխնդրի
Մանրամասները` Panorama.am
14:35 23/07/2012 » Տնտեսություն
Թաթուլ Մանասերյան. Ճգնաժամից հետո Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվում են
Panorama.am-ի հարցազրույցը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ՝ կապված Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի հետ:
- Պարոն Մանասերյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2012 թ-ի առաջին կիսամյակի տնտեսության ակտիվության ցուցանիշը: Ինչպե՞ս կգնահատեք այն:
- Առաջին կիսամյակում գրանցված Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը` 7.8 տոկոս, մեր կարծիքով, հետևանք է տնտեսության վրա միաժամանակ մի քանի գործոնների ազդեցության: Դրանցից կարևոր է առանձնացնել հատկապես ներքին գործոնները կամ տնտեսության ներսում տեղ գտած միտումները, արտաքին ազդակները կամ համաշխարհային շուկայի զարգացումները, ինչպես նաև երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության մակարդակը:
Ներքին գործոններից կարելի է առանձնացնել անցյալ տարի ճգնաժամից ապաքինման փուլում գտնվող Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների բարելավումը և դրանցով պայմանավորված դրական իներցիոն զարգացումները այս տարվա առաջին ամիսներին: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ հինգ տոկոսի շուրջ անկում էր (առաջին կիսամյակի տվյալներով` 6.7 տոկոս), մնացած ոլորտներում արձանագրվել էին աճի միտումներ: Առավել տպավորիչ էր առաջընթացը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության և արտահանման ոլորտներում, որտեղ գրանցվել էր երկնիշ աճ: Դրանց ավելացել է նաև ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 12 տոկոս աճ: Մեր կանխատեսումներով՝ դրանք կարող են տրամաբանական շարունակություն ունենալ տնտեսության մասնավոր հատվածում նկատվող ներդրումային որոշակի աշխուժության և ակնկալվող համարժեք հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հաշվին, ինչը տվյալ դեպքում կարող է ինչպես նպաստել, այնպես էլ լուրջ խոչընդոտ հանդիսանալ հատկապես փոքր և միկրո բիզնեսի զարգացման համար:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված արդյունաբերության ոլորտում արձանագրված 13 տոկոսանոց աճը:
- Արդյունաբերության ոլորտում անցյալ տարվա համեմատ արձանագրված 13 տոկոս աճը պայմանավորված է վերը նշված միաժամանակ բոլոր երեք գործոններով: Միաժամանակ, մեզ մտահոգում է արդյունաբերության ոլորտում վերամշակող ձեռնարկությունների կողմից համեմատաբար դանդաղ աճը, ինչը պայմանավորված է տեղական արդյունաբերության մի շարք ճյուղերում մրցունակության ցածր մակարդակով և դրա բարձրացման գործում պատշաճ հարկային խթանների բացակայությամբ:
Մեզ համար առավել հուսադրող է արտահանման ծավալների աճը` 13.5 տոկոս, որն աննախադեպ` ավելի քան երկու անգամ իր աճի տեմպերով գերազանցել է ներմուծման ծավալները: Միաժամանակ հարկ է նշել, որ այստեղ պահպանվում է կախվածության բարձր մակարդակ` տնտեսության արդյունահանող ճյուղից և կարիք կա արտահանման կառուցվածքի բազմազանցման ավելի արդյունավետ մեխանիզմների կիրառման:
Մեծ են սպասելիքները նաև գյուղատնտեսության բնագավառից, որտեղ ագրարային արդյունավետ քաղաքականության իրականցման պարագայում, մեր կանխատեսումներով, առաջին կիսամյակում գրանցված 8 տոկոսանոց աճն արդեն ամառվա վերջին կարող է վերածվել երկնիշ ցուցանիշի:
Սակայն, չպետք է մոռանալ, որ այս ամենը տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի հանդեպ ազգային արժույթի շոշափելի արժեզրկման ֆոնի վրա: Միայն մայիսի համեմատ միջին փոխարժեքն արժեզրկվելէ 16.7 դրամով և մեկ դոլարի դիմաց կազմել 414.6 դրամ: Արդյունքում, 2011-ի դեկտեմբերի համեմատ միջին փոխարժեքն արժեզրկվել է 31.4 դրամով (8.2տոկոսով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 40 դրամով (10.7 տոկոսով):
- Այսինքն՝ արտաքին ազդակները, որոնք բերում են դրամի արժեզրկմանը, որոշիչ ազդեցություն, բացասական իմաստով, չեն ունենում տնտեսության առաջընթացի վրա:
- Շատ երկրներում տնտեսական զգայուն օրգանիզմի վրա նման երևույթի ազդեցությունը լինում է ոչ միայն բացասական, այլև կործանարար: Այն սովորաբար որոշիչ նշանակություն է ձեռք բերում բարձր գնաճի, ֆինանսական համակարգի անկայունացման և այլ առումներով, եթե իր հիմքում ընկած են ներքին ազդակները: Հայաստանում, բարեբախտաբար, նման երևույթներ չեն կարող սպասվել նաև այն պատճառով, որ դրամի արժեզրկումը պայմանավորված էր գերազանցապես արտաքին ազդակներով: Հատկանշական է, որ դրամի փոխարժեքը եվրոյի նկատմամբ, նույն ժամանակահատվածում գրեթե չի փոխվել: Իսկ որ առավել կարևոր է, այս ամենը գրեթե շրջանցեց բարձր գնաճի վտանգը: Այսպես օրինակ, այս տարվա հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկաներում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 2.5 տոկոսով նվազման արդյունք է: Դրան զուգընթաց 0.1 տոկոսով բարձրացել են ոչ պարենային ապրանքների գները և 0.4 տոկոսով՝ ծառայությունների սակագները:
Հատկանշական է, որ հունիսին պարենային ապրանքների գնանկումը հիմնականում բացատրվում է բանջարեղեն և կարտոֆիլի գների 26.7 տոկոսով իջեցմամբ: Մայիսի համեմատ 2.6 տոկոսով էժանացել է ձուն, 1 տոկոսով`կաթնամթերքը, 0.5 տոկոսով՝ ձկնամթերքը: 0.1 տոկոսով նվազել են սուրճի, թեյի և կակաոյի գները (այս ապրանքախմբում դա գնանկման առաջին դեպքն է18 ամիս անընդմեջ գնաճից հետո, որի ընթացքում գների ընդհանուր մակարդակն այստեղ աճել է մոտ 22 տոկոսով): Այսուհանդերձ, սպառողական ապրանքների մի շարք խմբերում նկատվել է նաև գնաճ:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:47 18/05/2013 » Մշակույթ
Թվային «Թանգարանային գիշեր» Ucom ընկերության սպասարկման սրահներում
13:45 18/05/2013 » Սպորտ
Հայ մարզիչները մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի «Student Exchange Programme»-ի դասընթացին
13:40 18/05/2013 » Իրավունք
13:30 18/05/2013 » Հասարակություն
Կառավարության շենքի դիմաց հավաքվում են զոհված զինվորների ծնողները
13:05 18/05/2013 » Իրավունք
Զինծառայողի սպանության գործով արդեն կա մեղադրյալ, իսկ հարազատները բողոքում են









Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:
Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»
Գազի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի: Նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացման: