Ադրբեջանի իշխանությունը երկիրը հետ է մղել անգամ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք պետություններից

19:27 31/07/2012 » Տարածաշրջան

Ադրբեջանի իշխանությունը երկիրը հետ է մղել անգամ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք պետություններից

Ադրբեջանում առկա քաղաքական լարվածության հիմնական պատճառն այն է, որ իշխանությունը ժողովրդից հետևողականորեն թաքցնում է նավթից ստացվող եկամուտների հետագա ճակատագիրը: «Ազադլիգ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկացի գրող, տնտեսագետ, Կալիֆորնիայի Համալսարանի հարավարևելյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մայքլ Լ.Ռոսը:

«Նավթային անեծք. նավթային հարստությունն ինչպես է ձևավորվում ազգերի զարգացումը» (The Oil Curse: How Petroleum Wealth Shapes the Development of Nations) անունը կրող գրքում, խոսելով նավթով հարուստ երկրների մեծ մասի մոտ առկա անկայունության պատճառների մասին, Ռոսն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին: Հեղինակը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը, «գտել» է բնակչությանը նավթային եկամուտների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու պարզագույն ճանապարհը: «Ամեն տարի իշխանությունը բյուջեի քննարկում է անցկացնում խորհրդարանում, սակայն, փաստորեն բյուջեում արտացոլվում են նավթային իրական եկամուտների կեսից ոչ ավելին, իսկ մնացածը յուրացվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջոցով»-գրում է Ռոսը:

BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ռոսն ասել է, որ իրականում Ադրբեջանում թափանցիկության նկատմամբ վերաբերմունքն էլ է «ունիկալ»: Նրա խոսքով` Ադրբեջանում հարկերի հավաքագրման գործում չափից մեծ թափանցիկություն է ապահովվում, իսկ դրանք ծախսելու ժամանակ թափանցիկությանն ընդհանրապես նշանակություն չի տրվում:

Մեջբերելով հեղինակավոր «Բաց հասարակություն ինդեքս»-ի տվյալները` ամերիկացի տնտեսագետը գրքում նշում է, որ Ադրբեջանի իշխանությունը թափանցիկ է պահում միայն բյուջեի վերաբերյալ սահմանափակ ելույթները և իր այդ ցուցանիշներով երկիրը հետ է տարել նույնիսկ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից:

«Պետական բյուջեի մեծ մասը մսխվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից, ինչն ավելի մեծ անթափանցիկության ճանապարհ է բացում ֆինանսական միջոցները ծախսելու համար»,-նշում է Մայքլ Ռոսը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց