Gallup. «Ադրբեջանցիների 70 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել»

17:35 31/07/2012 » Տարածաշրջան

Gallup. «Ադրբեջանցիների 70 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել»

«Gallup» հետազոտական կենտրոնի կողմից 146 երկրներում անցկացված հարցումների արդյունքներով` աշխարհի բնակչության մեծ մասը աշխատանք գտնելու առումով անցյալ տարին գնահատել է որպես ամենավատ ժամանակը: Աշխատունակ բնակչության 57 տոկոսն ասել է, որ իրենց երկրներում աշխատանք գտնելը դժվար է:

Միջազգային հետազոտական կենտրոնի հարցումների համաձայն` Ադրբեջանում հարցվածների 70 տոկոսը դժգոհել են, որ աշխատանք գտնելու հարցում, անցյալ տարին իրենց համար եղել է շատ դժվար և միայն 18 տոկոսն է նշել, որ աշխատանք գտնելու իմաստով 2011 թ-ն իրենց համար հաջողակ է եղել, մնացած 12 տոկոսն էլ «չգիտեմ» պատասխանն է տվել:

Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գալիբ Թողրուլը հայտնում է, որ Ադրբեջանում գործազրկությունը մեծ խնդիր է, իսկ գործազրկությունից ամենաշատը տուժում է երիտասարդությունը:

«2012 թ-ի ապրիլի դրությամբ՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանում 248 հազար գործազուրկներ կան: Բնական է, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտահայտում իրական պատկերը: Մեր շրջապատում առկա իրողությունը ցույց է տալիս, որ գործազուրկներն ավելի շատ են: Ադրբեջանում գործազրկության բնութագրական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործազրկությունն ամենաշատը տարածված է երիտասարդության շրջանում: Մեկ մլն աշխատատեղեր ստեղծելու մասին պաշտոնական տեղեկատվությունը պատրանք է, քանի որ չի նշվում, թե դրա որ մասն է ժամանակավոր, սեզոնային և դրանցից որը ինչ ժամկետով է ստեղծվել», -նշել է նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց