2014թ-ին ՌԴ-ում ինտերնետից օգտվողների թիվը կգերազանցի 80 մլնը

20:23 31/07/2012 » Տնտեսություն

2014թ-ին ՌԴ-ում ինտերնետից օգտվողների թիվը կգերազանցի 80 մլնը

2014-ին Ռուսաստանում համացանցից օգտվողների թիվը կհասնի 80 մլնի, այդպիսով հետևում թողնելով Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է ԱՊՀ երկրների գծով Booz&Co քոնսալթինգային ընկերության ղեկավար Շթեֆեն Լյայսթները:

«ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ ինտերնետ-օգտատերերի թվաքանակով Ռուսաստանն արդեն առաջին տեղում է Եվրոպայի կտրվածքով և սպասելի է, որ 2014թ-ին համացանցից օգտվողների թիվը կլինի 80 մլն` ներկայիս 60 մլնի դիմաց:
Այլ կերպ ասած, երկու տարի անց ինտերնետից կօգտվի ՌԴ-ի չափահաս ազգաբնակչության 71 տոկոսը:

ՌԴ-ի կտրուկ «ինտերնետիզացման» պատճառներից նա մատնանշել է կրթության բարձր մակարդակը, որը ժառանգվել է դեռևս Խորհրդային միությունից` 25-39 տարեկան ռուսաստանցիների 39 տոկոսն ունեն բարձրագույն կրթության դիպլոմ: Նաև` գործազրկության համեմատական ցածր տոկոսը և ժողովրդագրական իրավիճակի բարելավումը վերջին տարիներին:

Փորձագետը նշել է, որ ՌԴ-ում  աշխատող ամեն 1000 մարդու 3.2 տոկոսը տեխնիկական դիպլոմով ինժեներներ-մասնագետներ են, մինչդեռ ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ խումբը կազմում է միայն 0.7 տոկոս` հազար մարդու կտրվածքով:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց