ՏԿՆ-ն ու Համաշխարհային բանկը կհստակեցնեն մոտեցումները հետագա ծրագրի շրջանակում

19:10 31/07/2012 » Տնտեսություն

ՏԿՆ-ն ու Համաշխարհային բանկը կհստակեցնեն մոտեցումները հետագա ծրագրի շրջանակում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների:

Հանդիպմանը նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ինչպես ընթացիկ, կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի, այնպես էլ նոր ծրագրի շրջանակներում և անել հնարավոր ամեն բան այն արագ իրագործելու ուղղությամբ:

Վիքրամ Քուտարին բավարար գնահատական է տվել ընթացիկ ծրագրի իրականացմանը և ներկայացրել նոր ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջարկությունը: Գ.Բեգլարյանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու նոր ծրագրի նախապատրաստմանն ու իրագործմանը, կարևորել հնարավոր խնդիրների արագ արձագանքումը: Նաև ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները հետագա ծրագրի շրջանակներում ճանապարհների ընտրության հարցում, նրանց անվտանգության, պատշաճ սպասարկման ուղղությամբ:

Վ.Քուտարին կիսել է նախարարի մտահոգությունները և հավելել, որ առավել ուշադիր կլինեն բարձրացված հարցերի նկատմամբ: Երկուստեք կարևորել են երկկողմ հարաբարերություններն ու հույս հայտնվել,որ հետագա համագործակցությունը կունենա ամուր հիմքեր:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց