ԳՆ. Սյունիքում ավելեցել են աշնանացանի ու գարնանացանի ցանքերը

18:51 20/08/2012 » Տնտեսություն

ԳՆ. Սյունիքում ավելեցել են աշնանացանի ու գարնանացանի ցանքերը

Սյունիքի մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:

Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ 350 դրամով՝ դիզելային վառելիք: Այս տվյալները հրապարակել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ նախարար Սերգո Կարապետյանն այսօր եղել է Սյունիքում:

Ըստ աղբյուրի, Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելել է Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից 40-60 ցենտներ: Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղան Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացան պահպանության պայմաններին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց