Տնտեսություն 19:26 17/04/2014

Իրանական գազ. «Հաշիվը հաշիվ, եղբայրությունը եղբայրություն»

 Օրերս ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Մոհամադռեզա Նեմաթզադեն գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա: Այդ կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ պաշտոնական Թեհրանի կողմից դրսևորված նման պատրաստակամությունը:

- Իրանը վաղուց էր սպասում այն պահին, երբ հնարավոր կլիներ սեփական էներգետիկ ռեսուրսների արտահանումից ստանալ առավելագույն օգուտ: Դրան նախկինում խանգարել են ինչպես Իրան-Արևմուտք բարդ փոխհարաբերությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդհանրապես: Այժմ իրավիճակն զգալիորեն տարբերվում է. նախ հարկ է արձանագրել, որ Իրան-Արևմուտք փոխհարաբերություններն, անկախ ժամանակ առ ժամանակ դրանցում նկատելի տատանումներից, զարգանում են կարգավորման տրամաբանությամբ: Մոտենում է այն պահը, երբ Իրանի միջուկային հիմնախնդիրը, որպես հրատապ միջազգային հիմնահարց, այլևս անցյալում կարող է լինել: Մյուս կողմից, կարծում եմ՝ իրանական իշխանությունները փորձում են իրատեսորեն գնահատել ՌԴ շուրջ ծավալված միջազգային անբարենպաստ գործընթացներն՝ առաջարկելով Եվրոպային սեփական ծառայությունները, եթե իհարկե, վերջինս մտադրվի վերջնականապես հրաժարվել ռուսական գազից: Այդուհանդերձ, իրանական կողմի հիշյալ հայտարարությունն առ այժմ եվրոպական երկրների համար ռուսական գազը շրջանցող այլընտրանքային ճանապարհ հուշող ուղերձ է, որի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվի իրանական գազամուղի «ճանապարհային քարտեզի» դժվարագույն խնդիրը: Դա, իր հերթին, նշանակում է, որ Իրանը վստահելի գործընկերներ է փնտրելու:

- Փաստորեն գազի հարցում Իրանի և Ռուսաստանի «ջրերը մեկ առվով չե՞ն հոսում», և Իրանը փորձում է օգտվե՞լ Ռուսաստանի համար ստեղծված միջազգային անբարենպաստ իրավիճակից: Արդյո՞ք Հայաստանը, որն ընտրել է ՌԴ հետ համագործակցության խորացման և այդ երկրի հետ միություններ ձևավորելու ուղին, կարող է դուրս մնալ Իրանի էներգետիկ ծրագրերից:

- Իրանցիները նմանօրինակ դեպքերի համար համապատասխան ասացվածք ունեն՝ «հաշիվը հաշիվ, եղբայրությունը եղբայրություն»: Տվյալ դեպքում, կարծում եմ, Իրանը պարզապես առաջնորդվում է սեփական շահի գիտակցումով, այլ ոչ թե հակառուսական միտումներով: Իրանն իր էներգակիրները եվրոպական շուկա դուրս բերելու խնդիր ունի, իսկ նավթագազային ոլորտում այդ երկրին անհրաժեշտ են շուրջ 255 մլրդ դոլարի ներդրումներ (այդ մասին օրերս հայտարարել է Իրանի նավթի փոխնախարարը), իսկ այդ ամենը հնարավոր է իրականացնել նախ և առաջ արևմտյան գործընկերների աջակցությամբ, որոնք իրանական էներգակիրների նկատմամբ ցուցաբերում են զգալի շահագրգռվածություն, ուստի հնարավոր է նաև համաձայնեն հոգալ հիշյալ ոլորտում Իրանի ֆինանսական կարիքները: Ինչ վերաբերում է ապագայում Հայաստանի՝ ԻԻՀ էներգետիկ ծրագրերից դուրս մնալու հավանականությանը, ապա զարգացումների նման հեռանկարը չի կարելի բացառել, բայց ըստ իս՝ դրա իրատեսականության գործակիցը բավական ցածր է: Եթե ուսումնասիրենք Իրանի փոխհարաբերություններն այն երկրների հետ, որոնք գոնե տեսականորեն կարող են տարանցիկ երկրի կարգավիճակ ստանձնել իրանական էներգակիրները Եվրոպա փոխադրելու հարցում, ապա կնկատենք, որ հիշյալ փոխհարաբերություններում առկա խնդիրները հաճախ հիմնված են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական սկզբունքային հակասությունների վրա, որոնք կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հաղթահարել՝ հանուն էներգետիկ համագործակցության: Հայաստանն այդ տեսանկյունից ունի առավելություն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Հայաստանի կարևորության լիարժեք գիտակցումն, ինչպես կարելի է նկատել, առ այժմ չունի բավարար չափով տարածում ԻԻՀ արտաքին քաղաքական ուղեգծում:

- Որքանո՞վ են ճիշտ այն ենթադրությունները, որ Ի. Ալիևի՝ վերջերս Իրան կատարած պաշտոնական այցի բուն նպատակն իրանական գազն Ադրբեջանի տարածքով Եվրոպա փոխադրելու հետ կապված խնդիրների քննարկումն է եղել:

- Հետևելով Ի. Ալիևի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքին՝ դժվար է նման եզրակացության գալ: Ադրբեջանի նախագահի այցի շրջանակներում երկու երկրների փոխհարաբերություններում առկա տնտեսական հիմնախնդիրների քննարկումն իրավամբ կազմել է իրան-ադրբեջանական բանակցությունների կորիզը, ստորագրվել է երեք փոխըմռնման հուշագիր և մեկ համագործակցության պայմանագիր, որոնցում սակայն, որքանով իրազեկված եմ, բացակայում է այն կետն, ըստ որի՝ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական գազը Եվրոպային մատակարարող տարանցիկ երկիր:

Ռուդիկ Յարալյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}