2015-ի հունվարի 1-ից Լիտվան կդառնա եվրագոտու անդամ
Եվրոպական Միության նախարարների խորհուրդը հաստատել է Լիտվայի` 2015 թվականի հունվարի 1-ից եվրագոտի մտնելու մասին որոշումը: Այդ մասին հայտարարել է եվրոպական հարցերով իտալացի նախարար Սանդրո Գոզին, փոխանցում է Russia Today-ը:
«Լիտվան ոչ միայն եվրոզոնայի նոր անդամը կլինի, այլ կլինի նրա վստահելի անդամը, քանի որ Լիտվայի ֆինանսատնտեսական գործընթացները օրինակելի են», -հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը իր հերթին հայտարարել է, որ դրան հասնելու համար իր երկիրը լուրջ քննություն է հանձնել` դիմակայելով տնտեսական մեծ ճգնաժամ:
«Մենք լավ ենք հասկացել մեր պարտականությունները` դառնալով եվրոզոնայի նոր անդամ», -հայտարարել է Լիտվայի կառավարության ղեկավարը: