Կառավարությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի մի մասը պարտքի դիմաց կհանձնի Որոտանի ՀԷԿ-ին
ՀՀ կառավարության որոշմամբ` «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը կօտարվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 24-ի նիստի օրակարգում:
Կառավարության հիմնավորման համաձայն` «Որոտանը» դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդ» ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:
Նույն որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվեն ընկերության մի շարք ակտիվներ` ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:
Այսպիսով, «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը այս որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո ` ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին