PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում
PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում, ինչպես նաև փոխարկել էլեկտրոնային գումարի` Idram-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Idram» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը` հավելելով, որ արդեն գործում է Paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը:
Նրա խոսքերով` շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից: Ն.Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ « Idtam»-ի միջոցով արդեն հասանելի են Google Wallet և WebMoney վճարային համակարգերը:
Առաջիկայում, ըստ նրա, միջազգային համակարգերը ավելի հասանելի կդառնան Հայաստանում` «ԻԴՐԱՄ»-ի և «Իփրայմ Գլոբալ» ամերիկյան կազմակերպության միջև համագործակցության շնորհիվ:
«Այսուհետ հայկական էլեկտրոնային փողը հնարավոր կլինի փոխարկել արտասահմանյան բոլոր միավորներով, միաժամանակ միջազգային բազմաթիվ ծառայություններ հասանելի կդառնան հայկական շուկայում ԻԴՐԱՄ վճարային համակարգի միջոցով»,- ասաց նա:
«Idram» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանն էլ նշեց, որ PayPal-ի փոխարկումը և կանխիկացման հնարավորություներրը միակը չեն, քանի որ « Idram»-ը կփորձի նաև այլ վճարային համակարգեր հասանելի դարձնել հայաստանցիների համար:
«Մեր նպատակն է ավելացնելու ծառայությունների ցանկն ու աշխարհագրությունը»- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին