Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին քննարկում Արմավիրում (Տեսանյութ)
Այսօր Արմավիրի մարզի զարգացման կենտրոնում կուտակային կենսաթոշակային համակարգի, օրենսդրական կարգավորումների և գործնական կիրառության շուրջ քննարկման ընթացքում մասնագիտական պարզաբանումներ ներկայացրեցին իրավաբան Արա Ղազարյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Քննարկմանը, որ կազմակերպել է «Մեդիա կենտրոնը», խոսվել է
Մարդու իրավունքների և սահմանադրության բախման արդյունքում ստեղծված կազուսային իրավիճակից:
Իրավաբան Արա Ղազարյանի պարզաբանմամբ ՀՀ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով ստեղծվել է այնպիսի համակարգ, որտեղ անձը իր հայեցողությամբ չի տնօրինում իր գույքը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով «պետությունը նպատակ ունի ստեղծել երկար փողեր` ֆինանսական շուկան զարգացնել: Տնտեսագետի խոսքով իհարկե կան դրական մոտեցումներ, սակայն կան նաև լուրջ թերություններ, որոնցից մեկն էլ հենց խտրական մոտեցումն է, մասնավորապես օրենքում, բոլորովին վերջերս, կատարված այն փոփոխությունն, պարտադիր կուտակային համակարգի առաջին փուլին մասնակցում են 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երիտասարդները, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա:
Ամբողջ քննարկմանը կարող եք հետևել «Մեդիա կենտրոնի»` մամուլի հաղորդագրմամբ տրամադրած հղման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին