Հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում. ԱՎԾ
2014թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.4% հավելաճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հունվար-հուլիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% հավելաճ):
2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.9-0.7%-ով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ