«Մխչյան ֆիշ»-ը ձուկ կարտահանի Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնություն ձուկ և ծովամթերք արտահանելու թույլտվություն է ստացել «Մխչյան ֆիշ» ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք Ռոսսելխոզնադզորի պաշտոնական էջից:
Որոշումից տեղեկանում ենք, որ նախկինում այս ընկերության կողմից դեպի Ռուսաստան արտահանման նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել: Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ՌԴ կաթնամթերք արտահանելու թույլտվություն է տրվել «Գայանե և Անի» ՍՊԸ-ին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը Panorama.am-ին հայտնեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստան ձկնամթերք արտահանելու համար դիմել է 22 ընկերություն: ՌԴ-ից ժամանած մասնագետներն այդ ընկերություններում մոնիտորինգ են իրականացրել, ծանոթացել արտադրության պայմաններին, այս պահին ամփոփվում են մոնիտորինգի արդյունքները: Դրանից հետո պարզ կլինի, թե ովքեր ռուսաստանյան շուկա մտնելու հնարավորություն կստանան:
Ա. Սուքիասյանի խոսքով, ծառայությանը նույն խնդրով դիմել են նաև մսամթերք արտադրող մի քանի ընկերություններ, սակայն դրանցում մոնիտորինգ իրականացնելու համար դեռևս ռուս մասնագետներ չեն ժամանել:
Նախորդող հրապարակում`
Ռուսաստանը հայկական ընկերությանը արտադրանքի ներմուծման թույլտվություն է տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց