Արտահանողների շահերի պաշտպան է պետք. Ա.Աթոյան
Որպեսզի արտահանման գործընթացը դարձնենք վերահսկելի, անհրաժեշտ է տնտեսվարողներին իրազեկել, թե ինչ մեխանիզմներով, ինչպիսի տեխնիկական պայմաններով են իրականացվելու արտահանումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Անդրադառնալով վարչապետի կողմից առաջարկված գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացնելուն՝ Աթոյանն ասաց. «Չենք կարող մեծ ծավալի արտահանում կատարել, ինչքան էլ ասենք լավ է, իրականում այդ ձեռքբերումները չենք ունենա»:
Ըստ Աթոյանի՝ արտահանմանն ուղղված խոչընդոտներ կան. «Արտերկրում ձկնաբույծների խնդիրներ ունենալուց ՍԱՊԾ-ն որևէ գործնական օգնություն չի ցուցաբերում, արտերկրում չճնշումների դեպքում դարձյալ որևէ աջակցություն չի լինում, անգամ տեղում, երբ ձկնամթերքը պատրաստ է արտահանման, ՍԱՊԾ-ն որևէ քայլ չի ձեռնարկում»:
Նա նաև ավելացրեց, որ արտահանողների շահերի պաշտպան է պետք, որ դրսում ցանկացած պահի, երբ մեր արտադրողներին ճնշում են, նրանց իրավունքները պաշտպանող լինի:
Արտահանման խոչընդոտները վերացնելու համար բանախոսը նշեց, որ հարկավոր է թափանցիկ աշխատելաոճ, համագործակցություն, որը կիրականացվի աշխատանքային խմբերի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին